Դադարի պահին
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 157-158։


ԴԱԴԱՐԻ ՊԱՀԻՆ



                                                                           
                              Ռուզանիս

Միշտ եղիր այդպիսին՝
Անկաշառ ու բարի,
Ծանրաբեռ՝ հոգսերով
Այս խելառ աշխարհի։

Իսկ եթե հոգսերդ
Սկսեն քեզ նեղել,
Դու տոկա՛, զի կյանքում
Հպարտ ես միշտ եղել։

Ու մնա՛ այդպիսին,
Միշտ՝ սրտիս բարձունքում,
Որ այնտեղ մեն-մենակ
Փայփայեմ քեզ թաքուն...

23.06.95, Ստեփանակերտ (ԿՊՇ, գործող բանակ)