Դաշտի ամեն մի թարմ ծաղիկ․․․
* * *
Դաշտի ամեն մի թարմ ծաղիկ
Դեռ շոյում է իմ հոգին․
Ես ջահել եմ ― այդ եմ զգում,
Ամեն մի նոր գարունքին։
Որոտ ու շանթ, գիժ փոթորիկ,
Դեռ հուզում է իմ հոգին․
Չեմ ծերացել ― այդ եմ զգում
Ամեն մի նոր գարունքին։
Կոշտ ձեռքերի բազում ալիք
Փոթորկում է իմ հոգին․
Սպասում եմ կոլխոզների
Ծաղկման այս նոր գարունքին։
1931