Դառն ժամին

Հակոբ Հակոբյան


Դառն ժամին


Եթե լացը քեզ չէ օգնում,
Արի մոտս, իմ ընկեր,
Փաղաքշելով քեզ իմ երգում,
Կը խնամեմ քո վերքեր։

Եվ կըշոյեմ սիրակարոտ
Քո թախծալի ճակատը...
Անգի՛ն ընկեր, արի՛ ինձ մոտ,
Մեզ փրկիչ՝ հույս֊հավատը...


1895