Դավիթ-բեկ/Առաջին/Բ
1722 թվին լեզգինների ահագին բազմություն, խառն կովկասյան այլ լեռնաբնակների հետ, արշավանք գործեցին դեպի Ավղանից և Սյունյաց երկրները, և ասպատակելով Նուխու, Շամախու, Գանձակա գյուղորայքը, անցան մինչև Սևանա լիճը։ Շամախու հայ իշխան Մուսա Բեգյանը կամեցավ արգելել վայրենիների հարձակումը, բայց չկարողանալով դեմ դնել նրանց ահագին բազմությանը, ընկավ կռվի դաշտում։ Վայրենիները հափշտակեցին բազմաթիվ գերիներ հայոց աղջիկներից, պատանիներից և մանկահասակ կնիկներից, որպես վաճառք, օտար երկրներում ծախելու համար։ Իսկ ծերունիների մեծ մասը կոտորեցին։ Տեղային մահմեդականները, օգուտ քաղելով այդ խռովություններից, իրանք էլ մի կողմից սկսեցին կողոպտել հայերին։ Երկիրը սարսափի մեջ ընկավ։ Ազատվեցան նրանք միայն, որ թողեցին իրանց տունը, տեղը, կայքը և պատսպարվեցան լեռների, անտառների անմատչելի խորշերում։ Այդ ժամանակ իր խումբերով վրա հասավ Գուգարացոց (Մեծ Սղնախի) Հովհաննես իշխանը, հավաքեց ցրված հայերին, նրանց սիրտ և խրախույս տվեց, և բավական ուժ կազմելով, հարձակվեցավ լեզգինների վրա։ Թեև նրան հաջողվեցավ մաքրել երկիրը այդ ավազակներից, հետ խլել ավարի մի մասը և կրկին ժողովուրդը
[ 10 ]Անցավ տագնապը, անցավ կոտորածը, ժողովուրդը մոռացավ բոլորը։ Կրկին սկսվեցավ սովորական վշտալի կյանքը։
Բայց մի երիտասարդ չէր կարող մոռանալ այդ բոլոր գազանային անգթությունները։ Նա տեսնում էր այն գեղեցիկ երկիրը, ուր ահռելի ամրոցների փլատակները, ուր հոյակապ վանքերի բեկորները, ուր պալատների փշուրները, ուր ամեն մի լեռ, ամեն մի գետ հիշեցնում էին նրան հայ մարդու վաղեմի փառքը։ Իսկ այժմ ի՞նչ էր մնացել։ — Մի ստրուկ ժողովուրդ, որը, կարծես, հավիտենական անեծքով դատապարտված, մի լավ օր տեսնելու բախտ չուներ։ Նրա վաստակը ձեռքից խլում էին, նրան ամեն կերպ տանջում էին, նա մինչև անգամ իր կնոջ, իր զավակների տերը չէր։ Նա տեսնում էր հայ իշխաններին, որոնց պարսիկները մելիքներ էին կոչում, որոնց վրա էր դրված ժողովրդի հոգաբարձությունը, որոնք պետք է սրբեին նրա արտասուքը և դարման տանեին խեղճ գյուղացու դառն ցավերին։ Բայց միմյանց հետո անհաշտ, անվերջ թշնամություններով, այդ իշխանները ավելի իրանք էին ծանրացնում ժողովրդի ստրկության լուծը։ Մատնությունը, միմյանց դավաճանելը, միմյանց վնասելը նրանց ամենօրյա գործն էր, իսկ մեջտեղում ոչնչանում էր ողորմելի ժողովուրդը։ Եվ եթե կային նրանց մեջ այնպիսիները, որոնք ճշմարիտ սիրում էին ժողովուրդը, սիրում էին հայրենիքը և ցանկանում էին նրա թշվառ դրությանը մի ճար անել, բայց ընդհանուր անկարգության, ընդհանուր ապականության մեջ նրանց եռանդը թուլանում էր, նրանց իղձը իրանց սրտում խեղդվում էր։
Երիտասարդը իր չորս կողմը տեսնում էր թե հոգեկան և թե բարոյական խորին դատարկություն։ Նա աչք էր դարձնում դեպի Էջմիածինը, դեպի ընդհանուր հայոց Մայր Աթոռը, այնտեղ ևս միևնույն անկարգություններն էր նկատում, — միաբանների մեջ երկպառակություն, կաշառք, մատնություն, դավադրություն և ամեն ինչ, որ սուրբ չէ, որ անարգ է, որ զզվելի է․․․ Էջմիածինը այդ ժամանակ գտնվում էր օսմանցիների իշխանության ներքո։ Համադանցի Աստվածատուր կաթողիկոսը, խույս տալով Էջմիածնի խռովություններից, ծածուկ թափառում էր Արարատա գյուղերում։ Էջմիածնի աթոռը մնացած էր թափուր, որ պատճառ էր տալիս ավելի սաստիկ խռովությունների։ Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանըԵրիտասարդը իր շուրջը չէր գտնում ոչ մի մխիթարական երևույթ, բացի հայրենիքի լեռներից և անտառներից, որոնք, կարծես, խուլ կերպով ասում լինեին նրան․ «Ե՜կ, ե՜կ, մեր գրկում քեզ համար լավ տեղ կա․ բռնակալի ձեռքը այնտեղ մուտք չէ գործում․․․»։
Ո՞վ էր այդ երիտասարդը, ո՞վ էր այդ ցնորամիտը, որ այն ժամանակվա ընդհանուր խռովությունների, ընդհանուր բարբարոսությունների մեջ, մոռացած իր անձը, միայն հայրենիքի, միայն ժողովրդի վրա էր մտածում։ — Դա Գենվազի իշխան Ստեփաննոս Վարթանեսյանն էր` Շահումյան տնից։ Զրկված հայրենական ամրոցից, սիրտը լի վրեժխնդրության դառնությամբ, նա իր երկու հավատարիմ ծառաների հետ, ծպտյալ կերպով թափառում էր Սյունյաց աշխարհում։ Նա մոտենում էր հայոց մելիքներին, հորդորում էր նրանց միաբանվել և ընդհանուր ապստամբությամբ թոթափել խաների ծանր լուծը։ Բայց ամեն տեղ գտնում էր սառն անտարբերություն, անհոգություն և մինչև անգամ անհարմարհանք։ Բարկությունը, հուսահատությունը երիտասարդի մեջ հասնում էր սոսկալի կատաղության, երբ տեսնում էր, որ հայերը չէին ցանկանում օգուտ քաղել մի ամենահարմար ժամանակից, երբ կարող էին ամեն դյուրությամբ ազատվել պարսից բռնապետությունից։
Պարսից պետությունը այդ ժամանակ գտնվում էր իր օրհասականի մեջ։ Ավղանիստանի Ղանդահար քաղաքից Մյուրվեիսի որդի Միր-Մահմուդ-խանը, տիրելով Սպահան քաղաքին, գահընկեց արեց պարսից Հյուսեին շահին և ինքը նստավ նրա տեղը։ Արևելյան Պարսկաստանը ընկավ ավղանների իշխանության ներքո։ Այդ ժամանակ պարսից Հայաստանում համարյա անիշխանությունԲոլոր հանգամանքները հաջողություն էին խոստանում։ Պարսից և թուրքաց արքունիքները սարսափելի խռովության մեջ էին։ Շահերի և սուլթանների գահերը, խաղագնդակների նման, անդադար մի ձեռքից մյուս ձեռք էին անցնում։ Պարսկաստանի և Թյուրքիայի մեջ ամեն օր ծագում էին նոր ապստամբություններ, ամեն օր կազմվում էին նոր, անկախ իշխանություններ։ Միայն հայերը անշարժ էին, միայն հայերը իրենց ազատության վրա չէին մտածում։ Այդ սաստիկ խոցում էր Շահումյան իշխանների վերջին ժառանգի` Ստեփաննոսի սիրտ։ Ի՞նչ պետք էր արած։ Բոլոր ժողովուրդներից ավելի տանջված, ավելի հարստահարված, ավելի թշվառ ազգը` հայը, ոչինչ չէր զգում։ Կարծես, հանգիստ, ապահով և վայելուչ կյանքի փափագը մեռած լիներ նրա մեջ։
Երիտասարդ իշխանը այդ կարծիքի հետ բոլորովին համաձայն չէր։ ժողովուրդը հոգեպես և բարոյապես բոլորովին մեռած չէր։ Նրա սրտում դեռ մնացել էին հարուստ, կենդանի տարրեր․ միայն պետք էր ջերմացնել նրանց, պետք էր բորբոքել, ուժ տալ, և ահա միևնույն ստրկացած ժողովուրդը ոտքի կկանգներ հսկայի անձնավստահությամբ։ Ստեփաննոսը գիտեր այդ բոլորը։ Նա հավատում էր հայի տոկունությանը։ Նա գիտեր, հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները կնպաստեին։ Միայն հայը զգույշ է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջն է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը։ Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել։ Նա երբեք չի սկսի մի գործ, եթե հավատացած չէ, թե հաջողությունը իր կողմը կլինի։ Ուր մի փոքր անզգուշություն, մի փոքր զոհողություն, մի փոքր խենթությունն— Զումշուդ, դու գիտե՞ս քաղաքի որ փողոցումն է այն հրեայի տուն։
— Գիտեմ, — պատասխանեց Ջումշուդը։
— Դե՜, առաջ քշիր, մեզ տար ուղիղ դեպի այն կողմը։
Զումշուդը իր ձին առաջ քշեց, երիտասարդ իշխանը հետևում էր նրան։ Ետևից գալիս էր իշխանի մյուս ծառան` Աղասին։
Քամին հետզհետե սաստկանում էր և մրրիկը ավելի սպառնալի կերպարանք էր ընդունում։ Գյուղացիները սարսափով քշում էին իրանց անասունները դաշտից դեպի տուն։ Լեռներից լսելի էին լինում հովիվների խառն աղաղակները։ Սաստիկ անձրևների ժամանակ հեղեղը այդ կողմերում սոսկալի էր․ նա տանում էր իր հետ ոչ միայն մարդիկ և անասուններ, այլ ահագին քարաժայռեր, որ պոկում էր սարերի կուրծքից։
Բոլորովին մութն էր, երբ իշխանը մտավ Օրդուբաթ քաղաքը։ Փողոցներում ոչ ոք չէր երևում։ Բոլոր դռները կողպված էին։ Անձրևը թեև փոքր-ինչ մեղմացած, բայց տակավին մաղվում էր։ Անցնելով մահմեդականների թաղերը, նրանք մտան հայերի թաղը։ Այստեղ բնակվում էին հրեաները մի առանձին փողոցում։ Ջումշուդը իր ձին կանգնեցրեց տներից մեկի դռան հանդեպ, ցած իջավ ձիուց և սկսեց դուռը բախել։ Երկար բախում էր նա, իսկ բաց անող չկար։ Գիշերային այն տարաժամ պահուն հրեան հեշտությամբ իր դուռը չէր բաց անի օտարականի առջև։ Կարծում էին, թե ներսում մարդ չկար։ Բայց դռան ճեղքերից ճրագի լույս էր երևում։
— Կոտրե՞մ, — հարցրեց Ջումշուդը։
— Չէ, — ասաց իշխանը, — կարելի է բաց անեն, բախեցե՜ք։
Ներսից լսելի էին լինում ոտքի ձայներ և մարդկային երկչոտ շշնջոց։
— Ես այս րոպեում բաց կանեմ, — ասաց Աղասին, իր ձին մոտեցնելով տան պատին և կանգնելով ձիու թամքի վրա։ Պատը շատ բարձր չէր․ ճարպիկ երիտասարդը ձեռքերով չանկռեց պատի անհարթ մակերևույթը և կատվի արագությամբ թռավ կտուրի[ 15 ]վրա։ Մի րոպեից հետո բակից լսելի եղավ նրա ձայնը, որ վիճում էր տան տիրոջ հետ, պահանջելով դռան բանալին։
— Է՛յ… վա՛յ… մի′ սպանիր… — լսելի եղավ հրեայի դառն հառաչանքը։ Երևում էր, նա մի քանի ապտակ կերավ Աղասու ձեռքից։
Դուռը բացվեցավ․ շեմքի վրա հայտնվեցավ հրեան ճրագը ձեռին։ Նա անդադար մյուս ձեռքը քսում էր իր երեսին, կարծելով, թե Աղասու մատները դեռ կպած էին այնտեղ։ Նա ինքն իրան մրթմրթում էր․
— Չի էլ ասում, որ աղան է գալիս… աղայի առջև ո՞վ կփակե իր դուռը… իմ տունը աղայի տունն է… անիծված… ա՛խ, ի՜նչ ծանր ձեռք ունի…
— Ես քեզ հազար անգամ ասեցի, — պատասխանեց Աղասին, — բայց դու էլի չէիր ուզում բաց անել։
— Լավ է, լավ, — խոսեց իշխանը վեր գալով ձիուց, — Հարունը լավ մարդ է, նրան պետք չէ ծեծել։
— Հա՛, այդպես, քո հոգուն մատաղ, — պատասխանեց հրեան, և դառնալով դեպի Աղասին էլի կրկնեց, — ա՛խ, ի՜նչ ծանր ձեռք ունի այդ անիծվածը…
Հրեան ծեծը ուտելուց հետո փափկացել, մոմ էր դարձել․ նա ամեն կողմ ծալվում էր, գործ դնելով շողոքորթության բոլոր ձևերը։ Նա մի քանի րոպեի մեջ ձիերը տեղավորեց իր տան բակում և հյուրերին հրավիրեց միևնույն սենյակում, ուր ինքը իր կնոջ հետ ապրում էր։