Դատողություն (Ջիվանի)
Դատողություն
Հարուստը կերթա ման գալու,
Կառքը հասարակն է տանում.
Աղքատը բան չունի տալու,
Բայց ցավը միջակն է տանում:
Շենը տիրացել է բախտի,
Ոսկի, արծաթ, կալվածք ունի.
Աղքատն էլ մուրալով կապրի,
Մեծ բեռը մշակն է տանում։
Զորապետը ունի պաշտպան,
Այրուձի բազում զորական.
Գնդակը դիպչում է նրան,
Ով որ դրոշակն է տանում:
Նավապետինն է համբավը,
Նավաստին է վարում նավը.
Հորը բոլոր հոգս ու ցավը
Աշխատող զավակն է տանում։
1902