Դեղձանիկն ու տատրակը

Դեղձանիկը մի թակարդում
Զարկըվում էր ու թպրտում:
Մի տատրակիկ,
Պուճուր ձագիկ,
Ծիծաղում էր նրա վրա.
— Բա ամոթ չէ՞, — ասում էր նա, —
Օր ցերեկով,
Բաց-բաց աչքով
Ընկար էդպես
Դու կույրի պես:
Ես լինեի,
Չէի խաբվի,
Իմ արևը:
Մին էլ՝ ըհը՛,
Ոտն ու թևը
Գցեց ցանցը
Սնապարծը:
Տեղն էր, տեղը էն տատրակին,
Ինչո՞ւ ծաղրեց դեղձանիկին: