***

Դեռ ինչ-որ մի տեղ գիշերվա մութը
Գողության սովոր սեւ կատվի նման
թաթը երկարել
Եվ չորաթանն է ուզում կրծոտել
Խաղաղ լուսնյակի...
Օ՜, աշխա՜րհ, աշխա՜րհ...
Մութ գիշերներդ կուտեին ե՛ւ քեզ,
Թե ժամանակին
Վրա չհասնեին պարզ ցերեկներդ...