ԴԺՎԱՐ ՕԴ


Եթե ինձ սիրեիր՝ գարուն կլիներ, ոչ թե
աշուն, եւ քամին
չէր տանի ծաղկին իջած աչքերը։

Երկինքը երեխայի հոգի է, իսկ
աստղերը
նայվելուց չկշտացող աղջիկներ են։

Կարճը, դա հովտով անցած քո երկար
ճանապարհն է,
որին նայում ես արդեն բարձունքից։

Մի վայրկյանում անցնում եմ
հազար
վայրկյանի միջով։ Արյուն տալով։

Մարդը մենավոր է։ Ու, ներեցեք,
կասկածելի։
Ոչ թշնամիներս են մի բան, ոչ բարեկամներս։

Եվ ճանապարհս որքան վեր է ելնում,
ես նույնքան
մոտենում եմ իմ խորքերին։