ԴԻՄՈՒՄ

Մշակներդ` աստանդական,
Մեծամեծերդ` անլվա Պիղատոս,
Ի՛մ սուրբ հայրենիք,
Ինձ 30 արծաթը բավական է
Քեզանից հեռանալու համար:
           Հայաստանի Հանրապետություն
           Սուրենավան
           Չորացած պարտեզների փողոց
           Աշոտ Գաբրիելյան