Դուն իմ Մուսան ես

Գուսան Շերամ


Դուն իմ Մուսան ես


Դուն իմ մուսա՜ն ես,
Առանց քեզի երգել չեմ կարող։
Սրտիս տավի՜ղը
Բացի քեզնից էլ չունիմ լարող։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Զարդ ու զարդարանք
Ինչիդ է պետք, դուն անգին զարդ ես։
Մարմինդ զուգված
Ալ խալերով, դրախտի ղուշ ես։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Ափսոս ջահել ես,
Նոր ես ծաղկել, փնջիկ ես գարնան:
Քեզ ջան եմ տալի, չես հասկանում,
Անգութ հոգեհան։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։