Դուրսը՝ մայիսն է, արբածը…

* * *


Դուրս մայիսն է, արբածը,
Դուրսը՝ խնդում ու աղմուկ.
Ցուրտ է զնդանը մեր, թաց է,
Սիրտ իմ, անբախտ դու մանուկ.
Լույս է երկինքն ու փողոցը,
Դուրսը՝ գարուն է անմութ.
Դառն են հուշերը մեր, խոց են,
Ողջը անխինդ ու անգութ.
Սիրտ իմ, հիվանդ իմ, բալիկ իմ,
Օրը մեր, տունը մեր՝ ցուրտ.
Ցավ է անցյալն ու գալիքը,
Ցավ է երազ ու խորհուրդ…