***

Դու ասում ես՝
                իսկ, եթե, իսկ եթե, բայց,
                հանկարծ, ախր,
                բա որ...
Ես ասում եմ՝
                այնուամենայնիվ,
                թեկուզ, ինչ էլ որ
                լինի,
                անպայման...
Դու ասում ես, ես ասում եմ,
Ես ասում եմ, դու ասում ես,
Խոսում ես դու՝ ես հուզվում եմ,
Վազում եմ ես՝ դու հասնում ես։