Դու ինչո՞ւ ես երկյուղած
Դու ինչո՞ւ ես երկյուղած
Դու ինչո՞ւ ես երկյուղած,
Նայում ինձ պարզ ու տխուր,
Որ խոսում եմ սրտնեղած,
Որ խմում եմ ցավից կույր։
Այդպես սառը մի՛ լինի,
Այդպես հեռու մի՛ մնա—
Ա՜խ, ո՞վ արդյոք սիրտ ունի,
Որ չհարբի — չզայրանա։
Մի՛ վշտանա ինձ համար,
Մի՛ կշտամբիր ինձ հիմա—
Ես չեմ կարող միայն լալ,
Այս աշխարհը՝ ցավ ու մահ...
1909