Դու նայում ես այնքան շիտակ

***


Դու նայում ես այնքան շիտակ,-
եւ ծաղիկը հոսում է քարերով,
եւ առուն ձորերում ծաղկում է,
եւ քամուն տանում է տերեւը,
եւ աչքը ճաքած արցունք է։

Քո արյան մեջ անմար հուր կա,-
եւ բոցը նայում է մոմին,
եւ խոտը ձիգ թել է զանգի,
եւ պահը քո թեւն է փնտրում,
եւ երգը ճաքած արցունք է։

Սերը լուռ է քո ցավի մեջ,-
եւ խոսքի մեջ շուրթ է պայթում,
եւ ոտքի տակ չկա ճամփան,
եւ չի հասնում վարդը շնչին,
եւ հոգին ճաքած արցունք է։

Մի քայլ գցիր աստղի վրա,-
եւ դարձը քեզ լույս է բերում,
եւ աղբյուր է պարզում օրը,
եւ գալիս ես դու դեպի ինձ,
եւ Աստված մեզ աջ է մեկնում...