Դու չըգիտես դեռ, որքան անմիտ են…
* * *
Դու չըգիտես դեռ, որքան անմիտ են
իմ ցնորքները և որքան խենթ են․
Մաքուր հայացքըդ մահացու նետ է,
Դու չըգիտես դեռ, որ թշնամիտ եմ։
Լուսե քո սիրտը դեռ միամիտ է,
Իսկ ինձ այրում է քո կրծքի «լենտը»,
Դու չըգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները և որքան խենթ են…