Դու քայլում ես այնպես
ինչպես ծառը
եթե քայլել կարողանար
բարդենին
Կարելի է եղեգի հետ էլ
համեմատել
Քեզ համբուրելուց հետո ես
դարձել եմ արդեն ոսկեբերան
ու երգիս բառերը
դարձել են պողեր
Սիրտս տանեմ ու թողնեմ ձեր հանդում
Թումբի վրա
Ցից քարին
ու
գամ
եթե դու լքել ես ինձ ում է պետք սիրտս
թող գան ձեր հանդի հավքերը բուն դնեն նրա մեջ
որ չսառչի որ միշտ տաք մնա սիրտս