***

Ես շատ եմ սիրում
Ե՛վ ալյուր, և՛ գիրք:
Գնացքս լի է
Թափառումներով,
Տառապանքներով,
Հալածանքներով:
Ապրում եմ ես դեռ
Եվ դեռ սիրում եմ
Ե՛վ ալյուր, և՛ գիրք:
Ժամանակների
Անդունդների մեջ
Սովից կմեռնեմ,
Ավա՜ղ, այն օրը,
Երբ չեմ ունենա
Ո՛չ ալյուր, ո՛չ գիրք...