Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/«Եթե պատերազմ սկսվի, եզդի ժողովուրդը կկանգնիհայի կողքին»

Եզդի ժողովրդի եղեռնն Օսմանյան Թուրքիայում՝1915-1918 թվականներին «Եթե պատերազմ սկսվի, եզդի ժողովուրդը կկանգնիհայի կողքին»

Ազիզ Թամոյան

Ինքնակենսագրություն
[ 171 ]
«Եթե պատերազմ սկսվի, եզդի ժողովուրդը կկանգնի հայի կողքին»

Հունիսի 18-ին ԼՂՀ տարածքում ադրբեջանական դիվերսիոն խմբի իրականացրած վայրագությունը, երբ 4 հայ զինվոր զոհվեց, Համայն աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը բնութագրում է անմարդկային արարք։ «Նրանք թուրք են, նույնն ցեղասպան ցեղից, որ շարունակում են մորթել, սպանել։ Հայ զինվորների մահը մեծ ողբերգություն է, եզդի ժողովուրդը խոնարհվում է նրանց շիրիմների առաջ», ասա նա։

Վկայակոչելով պատմությունը՝ Ազի Թամոյանը հիշեցնում է, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո շուրջ երկու տասյնակ պետությունների օրինակով անկախություն ստացավ նաև Ղարաբաղը: «Դա հայկական հող է, ուր կան բազմաթիվ սրբավայրեր: Ադրբեջանի ղեկավարն այս ամենն անում է իր համար, նա իր ժողովրդի մասին չի մտածում»:

Ընգծելով, որ 500 եզդի իր հրամանատարությամբ մասնացկել է ղարաբաղյան պատերազմին, Թամոյանը հավաստիացրեց, որ 60.000 բնակիչ ունեցող եզդի համայնքը հայ ժողովրդի բարեկամն է և պատրաստ է աջակցել: «Մենք եղել ենք ու կլինենք եղբայր հայերի կողքին: Եզդիները ձեզ հետ են: Թող կրտսեր Ալիևն իմանա, եթե նորից պատերազմ սկսվի եզդի ժողովուրդը կկանգնի հայի կողքին ու կպայքարի արդարության համար»:

Հ. Հ. 23 յունիս, 2010, «Ազգ»