Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Ներկայացվել է կառավարական պարգևի

Ներկայացվել է կառավարական պարգևի

Եզդիների ազգային միության նախագահությունը, հաշվի առնելով Արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակից, արցախյան մարտերում մարտնչած, եզդի ազատամարտիկների առաջնորդ Ազիզ Թամոյանի մարտական ծառայությունները հայրենիքի հանդեպ, միջնորդություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին՝ Եզդիների ազգային միության նախագահ, եզդի ժողովրդի ազգային հերոս, եզդի ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Ազիզ Թամոյանին կառավարական պարգևի արժանացնելու համար։

Ազիզ Թամոյանն իր հայրենանվեր գործունեությամբ մեծապես նպաստել է Արցախյան հերոսամարտի հաղթանակին, կազմակերպել է եզդի կամավորականների ջոկատներ, անձամբ նրանց առաջնորդել է դեպի ռազմաճակատ, ապա Արցախյան հերոսամարտի տարբեր հատվածներում ոչ միայն ոգևորել է Ազիզ Թամոյան կռվողներին, այլև անձամբ մասնակցել մարտական գործողություններին, մարտական առաքելության պահին նույնիսկ գերի է ընկել խորհրդային բանակի մարտիկների և ադրբեջանցի օմոնականների ձեռքը, հինգ ժամ պահվել է գերության մեջ, պատերազմի ողջ ընթացքում համագործակցել է Ղարաբաղ կոմիտեի, ՀՀ պաշտպանության նախարարության, անձամբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ, կատարել մարտական առաջադրանքներ։

Եզդիների ազգային միության նախագահությունը պարգևատրման միջնորդության հետ միասին հանրապետության նախագահին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր։