Ասոյան Ուսըվ

ԱՍՈՅԱՆ

ՈՒՍԸՎ

УСЬВЕ

ЗОhРАБ

(1978-1997)

Ուսըվ Ասոյանը չհասցրեց հարուստ կենսագրություն ունենալ։ Ծնվել է 1978 թվականին։ 19-ամյա երիտասարդ էր, երբ զորակոչվեց բանակ։ Իր հասակակիցների նման աշխույժ էր, ժպտերես ու մարդամոտ։ Նրանից չէին դժգոհում ո՛չ հարևանները, ո՛չ ուսուցիչները։ Նա սիրում էր կյանքը, հայրենիքը, կապույտ երկինքը, որոնց պաշտպանելու համար էլ զինվորագրվեց արցախյան պայքարին, մասնակցեց մի քանի մարտերի, արժանացավ հրամանատարության խրախուսանքին։

Ուսըվ Ասոյանը շատ երազանքներ ուներ, որոնք, սակայն, մնացին անկատար։ Բայց նրա անցած ուղին, կենսագրության այդ էջը պայծառ էր ու անմոռաց։ Թեև նա զոհվեց 1997 թվականի փետրվարի 4-ին, բայց նրա սխրանքն անմահ է. քաջերին մահ չկա։