Եզդի ժողովրդի սխրանքը/Գալոյան Համլետ

Գալոյան Համլետ

ԳԱԼՈՅԱՆ

ՀԱՄԼԵՏ

hАМЛЕТЕ

Ә’ЛИХАН

(1979-1998)

Համագյուղացիների հիշողության մեջ Համլետ Գալոյանը մնաց որպես եռանդուն և աշխատասեր պատանի, օրինապահ ու կարգապահ անձնավորություն, բարի և հոգատար ընկեր։ Այդ բարի համբավը նա վաստակել էր դպրոցում սովորելու տարիներին, արժանացել ուսուցիչների սիրուն ու համակրանքին։

Համլետ Գալոյանը ծնվել է 1979 թվականին Աշտարակի շրջանի Ագարակ գյուղում, սովորել է հայրենի գյուղի դպրոցում։

Նոր էր սկսվել Արցախյան հերոսամարտը, երբ Համլետ Գալոյանը հայտնվեց իրադարձությունների կիզակետում։ Կարճ ժամանակում եզդի երիտասարդը տիրապետեց հրազենի գաղտնիքներին, մասնակցեց մի քանի մարտերի, կոփվեց ու ամրացավ, վաստակեց մարտական ընկերների սերն ու համակրանքը։

Համլետ Գալոյանը վախճանվեց 1998 թվականի մարտին և հողին հանձնվեց հայրենի Խաթունարխ գյուղում։