Գելոյան Տիտալ

ԳԵԼՈՅԱՆ

ՏԻՏԱԼ

ТИТАЛЕ

ШАВО

(1976-1997)

Ընկերների, հարազատների, ուսուցիչների հուշերում Տիտալը մնում է նույն պայծառ ու ժպտերես տղան, ինչպես նրան ճանաչում էին հայրենի՝ Մասիսի շրջանի Ռանչպար գյուղում։ Դպրոցում ետ չէր մնում ընկերներից, աչքի էր ընկնում պարտաճանաչությամբ, ձգտում էր սիրով կատարել ուսուցիչների բոլոր հանձնարարությունները, որի համար արժանանում էր նրանց գովասանքին, ընկերների վստահությանը, որովհետև միշտ օգնության էր հասնում ետ մնացողներին։ Այդպիսի պարտաճանաչություն էր ցուցաբերում նաև բանակում, ձգտելով անթերի կատարել հրամանատարության բոլոր առաջադրանքները։ Պատահական չէ, որ մի շարք մարտական գործողություններում նա դրսևորեց խիզախություն, արժանացավ խրախուսանքների։

Տիտալ Գելոյանի կյանքի թելը կտրվեց 1997 թվականի մայիսի 16-ին՝ Մարտակերտում։ Սակայն այդ կյանքը շարունակվում է խիզախ մարտիկի մասին պատմվող հերոսական զրույցներում։

Տիտալ Գելոյանն իր վերջին հանգրվանը գտավ հայրենի՝ Մասիսի շրջանի Ռանչպար գյուղի գերեզմանատանը։