Գուլոյան Բըրո

ԳՈՒԼՈՅԱՆ

ԲԸՐՈ

БЬРОЕ К’ӘРӘМ

(1955-1994)

Եզդի ազատամարտիկներից շատերը տուն չվերադարձան, չտեսան Արցախյան պայքարի հաղթական ավարտը։ Նրանցից է Բըրո Գուլոյանը, որ հինգ տարի շարունակ մասնակիցն էր Արցախյան ճակատամարտերի, որ կոփվել էր կռիվներում, ու թվում էր, թե նրան այլևս մահ չկա…

Կռվել է նա Արցախ աշխարհի ազատության համար, կատարելով նախնիների պատգամը՝ միշտ լինել հայ եղբայրների կողքին, միասին ապրել ուրախությունն ու տխրությունը։

Էջմիածնի շրջանի Մեծամոր ավանում 1955 թվականին ծնված Բըրո Գուլոյանը, որ ապրեց եզդի երեխայի ուրախություններով ու չարաճճիություններով, որը հետագայում տեղափոխվեց Երևան, սովորեց հանրակրթական դպրոցում, վայելեց ընկերների ու ուսուցիչների համակրանքը, կամավոր մեկնեց Արցախ, մասնակցեց մի քանի ճակատամարտերի, պայքարեց հայրենի հողի համար, 1994 թվականի ապրիլի 20-ին՝ Հորադիզի մարտերի ժամանակ կորավ անհայտ ու… անմահացավ։