Եզդի ժողովրդի սխրանքը/Եզդիների ազգային տոները

Եզդիների ազգային տոները
ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐԸ

Եզդի ժողովուրդը սրբությամբ ու ակնածանքով է նշում իր ազգային տոները։ Դա եզդիներին եզդի է պահում, դա եզդի ժողովրդի հարատեւության երաշխիքն է։

Եզդի ժողովրդի ազգային կարեւոր տոներն են.

Յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ից հետո առաջին շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերը ծոմ են պահում։

Ուրբաթ օրը Խդր Նաբիի (Խդր Էլյազի) տոնն է։

Ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը Մըլըկե Թավուսի տոնն է, եզդիների Նոր տարին։ Այդ օրը այցելում են գերեզմանատներ։ Դա կոչվում է Չարշըմա սըրե սալե, մրի հատընը դըրե մալե, այսինքն՝ տարեմուտի չորեքշաբթի օրը հանգուցյալները գալիս են դռան առաջ։ Երեքշաբթի օրը գաթա են թխում, որը տան անդամներին է բաժանվում չորեքշաբթի օրը։

Նույն չորեքշաբթին Մալաքն Զայդինի եւ Մամե Շվանի օրն է։ Նույն չորեքշաբթին սուրբ Լալըշում կոչվում է Չարշամա սոր՝ Կարմիր չորեքշաբթի։

Դեկտեմբերի 13-ից հետո աոաջին երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերը ծոմ են պահում։ Ուրբաթ օրը Կարմիր Սըլթան Եզիդի տոնն է։ Հաջորդ շաբաթվա հինգշաբթի օրը Շեշըմսի ծոմի օրն է։

Յուրաքանչյուր եզդի պետք է հիշի այս կարեւոր տոները եւ սրբությամբ պահպանի նախնիներից ավանդված սովորություններն ու ծեսերը: