Եզդի ժողովրդի սխրանքը/Թամոյան Զոհրաբ

Թամոյան Զոհրաբ

ԹԱՄՈՅԱՆ

ԶՈՀՐԱԲ

ЗОhРАБЕ

МӘМЕ

(1976-1997)

Կարճ, բայց բուռն կյանք ապրեց Արմավիրի մարզի Կեսարիա գյուղի զավակ Զոհրաբ Թամոյանը։

1976 թվականին ծնված Զոհրաբը հաջողությամբ ավարտեց հայրենի գյուղի դպրոցը, անմոռաց հուշեր թողնելով դպրոցի կամարների տակ, որոնք միշտ կհիշեցնեն դպրոցի նախկին սանին, հայոց բանակի խիզախ մարտիկ Զոհրաբ Թամոյանին։ Դպրոցն ավարտելուց հետո Զոհրաբը զորակոչվեց հայոց բանակ, ծառայեց Արցախում, իր կարգապահությամբ, պատրաստակամությամբ արժանանալով հրամանատարության դրվատանքին և խրախուսանքին։

Դժվար է հավատալ, որ այլևս մեզ հետ չէ հայրենիքի զինվորը, որն ընկավ մարտական դիրքում՝ 1997 թվականի հուլիսի 20-ին Արցախի Տոնաշեն գյուղում։ Ճիշտ է ասված. «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում»։ Անմոռաց է Զոհրաբ Թամոյանի անունը, անմոռաց է նրա սխրանքը։