Եզդի ժողովրդի սխրանքը/Կոտիև Լեոնիդ
ԿՈՏԻԵՎ
ԼԵՈՆԻԴ
ЛЕОНИДЕ
МИХАЙИЛ
(1975-1994)
Ընդամենը տասնինը գարուն ապրեց նա, ընդամենն անցավ կյանքի մի կարճ ճանապարհ, բայց այդ ճանապարհը նրան տարավ դեպի անմահություն։ Նա չհասցրեց նույնիսկ ամուսնանալ, զավակներ ու հետնորդներ ունենալ, որոնք կարող էին հպարտությամբ արտասանել Արցախի համար իր կյանքը զոհաբերած Լեոնիդ Կոտիևի անունը։
Ծնվել է 1975 թվականին Տաշիրում, սովորել է տեղի դպրոցում, աչքի է ընկել ջանասիրությամբ։ Նա հաստատակամորեն նետվեց մարտի, մեկնեց Արցախ, կռվեց մի քանի ճակատներում։ Ու ինչպես իր բոլոր հասակակիցները, ինչպես հայ մարտիկները, թեև շատ կարճ կյանք ունեցավ, բայց ինքն էլ հերոսացավ ու անմահացավ։
Լեոնիդ Կոտիևը անհետ կորավ Հորադիզի մարտերի ժամանակ։
Լեոնիդ Կուոիև անուն - ազգանունը, սակայն, անհայտ չէ։