Եզդի ժողովրդի սխրանքը/Հոսոյան Սուրիկ
ՀԱՍՈՅԱՆ
ՍՈՒՐԻԿ
СУРИКЕ Ә’МО
(1976-1996)
Արմավիրի մարզի Շենավան գյուղում, հայրենի գյուղի դպրոցում կրթություն ստացած, ուսուցիչների և աշակերտների սիրուն ու հարգանքին արժանացած Սուրիկ Հասոյանին վիճակված էր երկու տարի շարունակ պաշտպանել սահմանամերձ շրջանները, հատկապես Կրասնոսելսկի սահմանները։ Նա նման էր արհեսավարժ զինվորականի, սառնասիրտ էր, խոհուն ու քաջարի։ Ընկերները հիշում են նրա խոսքը. «Ազատության համար պայքարը սուրբ գործ է, այս նշանաբանով պետք կռվել ու հաղթել»։ Այդպես էլ մարտնչեց նա՝ եզդի ժողովրդի զավակ Սուրիկ Հասոյանը, որը զոհվեց 1996 թվականի մարտի 6-ին Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղի պաշտպանական մարտերում։
Սուրիկ Հասոյանի աճյունը հողին հանձնվեց հայրենի գյուղում՝ Արմավիրի մարզի Հուշակերտի եզդիական գերեզմանոցում։