Եզդի ժողովրդի սխրանքը/Միրզոյան Սահիդ

Միրզոյան Սահիդ

Մ ԻՐԶՈՅԱՆ

ՍԱՀԻԴ

СӘh’ИДЕ

МӘЩИТ

(1972-1994)

Դժվար է բաժանվել մանկության ընկերներից, բարեկամներից, ծնողներից ու հարազատներից, բայց քաղաքացիական պարտքն ստիպում է գնալ նաև այդ քայլին, մանավանդ, որ ընկերներն այնտեղ են ռազմաճակատում, ուր կռվում են Արցախի, հայոց հողի համար, հող, որ դարձել է նաև եզդի ժողովրդի նոր հայրենիքը։

Եվ Սահիդը, որ ծնվել էր 1972 թվականին Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում, հետո ընտանիքով տեղափոխվել Բաղրամյանի շրջան, 1993 թվականին զորակոչվեց հայոց բանակ։ Շուտով նա վաստակեց խիզախ զինվորի համբավ, մասնակցեց մի շարք մարտերի և հաղթանակի հավատով էլ ընկավ մարտի դաշտում, Քելբաջարում 1994 թվականի ապրիլի 24-ին։

Սահիդ Միրզոյանը իր վերջնական հանգիստը գտավ հայրենի գյուղում Էջմիածնի շրջանի Ֆերիկ գյուղի եզդիական գերեզմանոցում։