Եզդի ժողովրդի սխրանքը/Մստոյան Արմեն
ՄՍՏՈՅԱՆ
ԱՐՄԵՆ
АРМЕНЕ
МЬСТО
(1976-1996)
Արցախում հիմա խաղաղ է, Արցախի ժողովուրդը և համայն հայությունը վայելում է հաղթանակի բերկրանքը։ Բայց այդ հաղթանակը ձեռք է բերվել խիզախ մարտիկների կյանքի գնով, զոհեր, որոնց շարքերում են նաև եզդի ազատամարտիկները, որոնցից է նաև Արմեն Մստոյանը։
Արմենը ծնվել է Արմավիրի մարզի Ամասիա ավանում, սիրել է հայրենի լեռներն ու լեռնալանջերը, հայրենի գյուղն ու հարազատ դպրոցը, ուր սովորել է նա։
1995 թվականի նոյեմբերից մինչև 1996 թվականի սեպտեմբերը Արմեն Մստոյանը մասնակցել է Մարտակերտի շրջանում ծավալված մարտական գործողություններին և անմահացել է 1996 թվականին՝ իր մատաղ կյանքը նվիրելով Արցախի ազատության սրբազան գործին։
Արմեն Մստոյանը իր վերջին հանգրվանը գտավ հայրենի Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գերեզմանատանը։