Նաբոյան Սաբրի

ՆԱԲՈՅԱՆ

ՍԱԲՐԻ

СӘБРИЕ

К’ӘЛӘШ

(1978-1997)

Աշտարակի շրջանի Շամիրամ գյուղի ուսուցիչները սիրով ու ակնածանքով են արտասանում իրենց նախկին սանի՝ Սաբրի Նաբոյանի անունը։ Պարտաճանաչ ու ընկերասեր աշակերտ էր նա, ընթերցասեր ու հարցասեր։ Հետո նա զորակոչվեց հայոց բանակ։ Չհասցրեց իր տեղը գտնել կյանքում, երբ թշնամու գնդակը խոցեց նրան։ Սաբրին թեև ծառայեց կարճ ժամանակ, բայց այստեղ էլ կարողացավ ճանաչում գտնել, խիզախության օրինակներ ցույց տալով, դառնալ ընկերների և հրամանատարության սիրելին։

Սաբրի Նաբոյանը զոհվեց Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, 1997 թվականի հունվարի 27-ին։ Անցնում են տարիները, սակայն չի խամրում եզդի ժողովրդի անվեհեր զավակի փառքն ու հիշատակը։

Նրա աճյունը հողին հանձնվեց հայրենի գյուղում Աշտարակի շրջանի Շամիրամի գերեզմանատանը։