Շամոյան Նվեր
[ 44 ]

ՇԱՄՈՅԱՆ

ՆՎԵՐ

НВЕРЕ СУРЕН

(1977-1997)

Ռազմաճակատից ստացված նամակը ոչ միայն ծնողների ու հարազատների, այլև բոլոր համագյուղացիների ուրախությունն էր, հաղթանակի հավատի վկայությունը։ Այդպիսին էր Նվեր Շամոյանի պատճառած ուրախությունը, որ համակեց նրա բոլոր համագյուղացիներին՝ Մասիսի շրջանի Խարբերդ գյուղի բոլոր բնակիչներին։ «Ուր հայրենիքի սերն է պահանջում, այնտեղ թշնամու ուժն է նահանջում»,- գրել էր Նվեր Շամոյանը։

Կարճատև կյանք ունեցավ Նվերը՝ ընդամենը քսան տարի, ապրեց 1977-1997 թվականներին, բայց հասցրեց սովորել հայրենի գյուղում, զորակոչվել հայոց բանակ, մասնակցել մի շարք մարտերի, քաջի համբավ վաստակել։

Նվեր Շամոյանը զոհվեց 1997 թվականի հունիսի 12-ին՝ Կրասնոսելսկի մարտերում։ Թաղված է հայրենի գյուղի գերեզմանատանը։