Եզդի ժողովրդի սխրանքը/Ուսոյան Ռաշիդ
ՈՒՍՈՅԱՆ
ՌԱՇԻԴ
Р’ӘШИДЕ
Ә’Т’ӘР
(1950-1995)
Նրա մահվան բոթը խոր վիշտ պատճառեց ինչպես հարազատներին, այնպես էլ բոլոր համագյուղացիներին։ Նախ, որ զոհվել էր արցախյան մարտերի հերոսը, եզդի ժողովրդի զավակը, որ իր սխրանքներով փառքով էր պսակում հարազատ ժողովրդին և որ նա երկու տարի կռվելով՝ չճաշակեց վերջնական հաղթանակի քաղցրությունը։
Ռաշիդ Ուսոյանն ապրեց 45 տարի։ Ծնվել է 1950 թվականին՝ Երևանի Էրեբունի համայնքի Ջրաշեն գյուղում, ավարտել տեղի դպրոցը, անցել աշխատանքի։ Բայց Արցախը կանչում էր օգնության, և Ռաշիդը մեկնեց ռազմաճակատ։ Կռվեց արիաբար, վաստակեց քաջի համբավ։
Ռաշիդ Ուսոյանը զոհվեց 1995 թվականին։