Եզդի ժողովրդի սխրանքը/Ուսուբյան Ալիկ

Ուսուբյան Ալիկ

ՈՒՍՈՒԲՅԱՆ

ԱԼԻԿ

АЛИКЕ h’ӘСӘН

(1976-1995)

Նվիրյալ ազատամարտիկն ապրեց ընդամենը 19 տարի, բայց հավերժացավ Արցախյան գոյամարտում։

19 տարի… Դա մի ակնթարթ է մարդու, այն էլ երիտասարդ մարդու կենսագրության մեջ։ Բայց այդ ակնթարթը անմահության խորհրդանիշն է եզդի երիտասարդի համար, որը թողած տուն ու տեղ, հարազատներ, բարեկամներ ու ընկերներ, հայրենականչով ելավ մարտի, կրծքով պաշտպանեց Կրասնոսելսկի շրջանի սահմանները։ Նա վստահ էր, որ Սևանի ափին պաշտպանում է իր հայրենի Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի մատույցներն ու արոտավայրերը, հայրական տունը, իր բոլոր բարեկամներին։ Եվ 1994 թվականի նոյեմբերից մինչև 1995 թվականի փետրվարի 20-ը, երբ Ալիկ Ուսությանը մարտադաշտում էր, բարձր պահեց եզդի ժողովրդի պատիվը։ Ու թեև զոհվեց, բայց նրա անունը մնաց հայրենի գյուղի բնակիչների, ընկերների ու հարազատների շուրթերին…

Ալիկ Ուսուբյանը թաղվեց Արմավիրի եզդիական գերեզմանոցում։