Եզդի ժողովրդի սխրանքը/Չատոյան Բարզանի
ՉԱՏՈՅԱՆ
ԲԱՐԶԱՆԻ
БАРЗАНИЕ
СӘh’ИД
(1972-1994)
Տաշիրի զավակ էր նա, ուր և ծնվել է 1972 թվականին։ Դպրոցում սովորելիս աչքի է ընկել իր ուսման առաջադիմությամբ, կարգապահությամբ, պարտաճանաչությամբ։ Ընկերները ակնածում էին նրանից, հաշվի էին առնում նրա կարծիքը, խորհուրդներ էին հարցնում նրանից։ Դպրոցական պատանին ընթերցասեր էր, խորաթափանց, գիտեր, թե ինչ է Արցախը Հայաստանի համար և աներկյուղ նետվեց պայքարի՝ կատարելով իր պարտքը Հայաստանի հանդեպ։ Եվ Արցախ աշխարհը ամենամեծ հայրենասիրության դպրոցը եղավ նրա համար, որին էլ զոհաբերեց իր ջահել կյանքը, հերոսության օրինակ դառնալով եզդի ջահելների համար։
Բարզանի Չատոյանը զոհվեց 1994 թվականի ապրիլին։ Հերոս զինվորն իր վերջին հանգրվանը գտավ հայրենի Տաշիրում։