Եզդի ժողովրդի սխրանքը/Պոլոյան Ռազմիկ

Պոլոյան Ռազմիկ

ՊՈԼՈՅԱՆ

ՌԱԶՄԻԿ

Р’АЗМИКЕ

Аh’МӘД

(1977-1998)

Հայոց բանակի մարտիկ Ռազմիկ Պոլոյանը ծնվել է 1977 թվականին Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում։ Դպրոցական տարիներին աչքի է ընկել ընկերների և ուսուցիչների նկատմամբ ջերմ վերաբերմունքով, կիրթ վարվելակերպով, կարգապահությամբ։ Ոչ միայն ընտանիքում, այլև ընկերների և անծանոթների միջավայրում նա միշտ համեստ էր, բարյացկամ ու պատրաստակամ՝ օգնելու, սատար կանգնելու նեղության մեջ գտնվողներին, օգնության կարիք ունեցողներին։ Այդպիսի կարգապահությամբ նա աչքի ընկավ նաև հայոց բանակում, Արցախում ծառայած տարիներին, ուր բազմիցս արժանացավ պատվոգրերի ու շնորհակալությունների։

Ռազմիկ Պոլոյանը վախճանվեց 1998 թվականին, խոր վիշտ պատճառելով մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին։ Նրա աճյունն ամփոփվեց հայրենի գյուղի՝ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում։