Եզդի ժողովրդի սխրանքը/Սադոյան Ագիտ
ՍԱԴՈՅԱՆ
ԱԳԻՏ
Ә’ГИТЕ Ә’МӘР
(1957-1991)
Ագիտ Սադոյանը կարծես ծնվել էր ֆիդայի դառնալու համար։ Նրա արտաքինը, հպարտ կեցվածքը, հաղթելու հավատը ոգևորում էին բոլորին, մղում հաղթանակի։ Նա Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 1957 թվականին ծնված Ագիտ Սադոյանը, հանրապետության առաջին ֆիդայիներից էր, որը կամավոր մեկնեց Արցախ, մասնակցեց բազմաթիվ մարտերի, դարձավ մարտական ընկերների, բոլորի սիրելին։ Նրա համար անընդունելի էր նահանջը, միշտ ձգտում էր հաղթանակի, պատրաստ էր հանուն այդ հաղթանակի զոհաբերել ամենաթանկը կյանքը։
Ճակատամարտերում հյուծված, առողջությունը կորցրած, վերադառնալով տուն, իր ընտանիքի գիրկը, նա վախճանվեց անժամանակ, 1991 թվականի մայիսի 31-ին, թաղվեց Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում։
Ագիտ Սադոյանն ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Նրանք սրբությամբ են պահում իրենց հերոս հայրիկի հիշատակը։