Եզդի ժողովրդի սխրանքը/Վերջաբանի փոխարեն

Վերջաբանի փոխարեն
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Վաղուց են լռել արկերի պայթյունները արցախյան հողում։ Հաղթանակի դրոշներն են փողփողում ամենուրեք, հազարամյա Շուշին նորից շնչում է ազատ ու անկաշկանդ, ծնունդ է առել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Եվ, իրավամբ, եզդի ժողովուրդը այդ ամենը համարում է նաև իր հայրենանվեր նվիրումի արդյունքը։ Զոհվածների հիշատակն անմահ է։ Թարմ ծաղիկներ են դրվում զոհվածների շիրիմներին, բարեկարգվում են գերեզմանները, պետությունը օգնության ձեռք է մեկնում զոհվածների ընտանիքներին, կյանքը շարունակվում է։

Եզդիների ազգային միության նախագահության ուշադրությունից չի վրիպում ազատամարտիկների հետ կապված ոչ մի հարց։ Նյութական օգնություն է ցույց տրվում նրանց ընտանիքներին, հոգատարություն է ցուցաբերվում ազատամարտիկների, նրանց հարազատների, բոլորի նկատմամբ։ Հերոսական օրերի շունչն զգացվում է զրույցներում, հուշերում, հանդիսությունների ժամանակ, ամեն օր, ամեն ժամ։

Ե՛վ արցախյան հերոսամարտի օրերին, և՛ այսօր, և հետագայում իրենց մեծ դերն են խաղացել և խաղալու են եզդի ժողովրդի զավակները, որոնք հեռու չկանգնեցին մեծ պայքարից, իրենց անմիջական օգնությամբ նպաստեցին հաղթանակի գործին։

Եզդիների ազգային միության նախագահությունը շնորհակալություն է հայտնում նաև թիկունքում հերոսություն ցուցաբերած եզդիներին և նրանցից մի քանիսի անունները զետեղում է գրքի վերջում՝ որպես ցուցաբերած ծառայությունների համեստ գնահատական։

Հաջոյան Սուրիկ - Աշխարհի եզդիների ազգային միության փոխնախագահ

Թամոյան Հասան - ՀՀ Եզդիների ազգային միության փոխնախագահ

Աղայան Փաշիկ - ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության անդամ

Աղայան Մաջիթ - ՀՀ եզդիների ազգային միության նախագահի խորհրդական

Հասոյան Մրազ - ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության անդամ

Ամարյան Արիֆ - ՀՀ Եզդիների ազգային միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Բաքոյան Սիաբանդ - «Էզդիխանա» կուսակցության նախագահ

Թամոյան Ահմադ - Աշխարհի եզդիների ազգային միության նախագահի խորհրդական

Մամոյան Օմար - ՀՀ Եզդիների ազգային միության վերստուգիչ հանձնաժողովի անդամ

Հասոյան Գագո - ՀՀ Եզդիների ազգային միության Կոտայքի մարզային կոմիտեի նախագահ

Ավդալյան Սուրիկ - ՀՀ Եզդիների ազգային միության Նաիրիի տարածքային կոմիտեի նախագահ

Ռասոյան Քյարամ - ՀՀ Եզդիների ազգային միության Քանաքեռ–Զեյթուն տարածքային կոմիտեի նախագահ

Մհեյան Ռոմիկ - ՀՀ Եզդիների ազգային միության Խարբերդի կոմիտեի նախագահ

Կշտաև Ռոստամ - ՀՀ Եզդիների ազգային միության Արմավիրի մարզային կոմիտեի նախագահ

Խուդոյան Օնիկ - ՀՀ Եզդիների ազգային միության Արտաշատի տարածքային կոմիտեի նախագահ

Ղասոյան Անդրանիկ - ՀՀ Եզդիների ազգային միության Արարատի մարզային կոմիտեի նախագահ

Ալոյան Հոտո - ՀՀ Եզդիների ազգային միության անդամ

Բաբայան Միքայել - ՀՀ Եզդիների ազգային միության անդամ

Ամարե Աբրաս - ՀՀ Եզդիների ազգային միության անդամ

Ազմանյան Խասե - ՀՀ Եզդիների ազգային միության կանանց կոմիտեի նախագահ

Օզմանյան Քյարամ - ՀՀ Եզդիների ազգային միության անդամ, ազգային բարերար

Փարսադանյան Ալբերտ - «Էզդիխանա» թերթի խմբագիր։