Եզդի ժողովրդի սխրանքը/Քալաշյան Գագիկ

Քալաշյան Գագիկ
ՔԱԼԱՇՅԱՆ

ԳԱԳԻԿ

ГАГИКЕ

ШӘРИФ

(1973-1993)

Իր հասակակիցների նման Գագիկ Քալաշյանն էլ լի էր եռանդով, ավյունով, երազանքներով։ Նա սիրում էր կյանքը և պատրաստվում էր մեծ թռիչքների։ Նա սիրում էր աշխարհը, կյանքը, ընկերներին, հարազատներին, իր ժողովրդին, որոնց համար էլ ձեռքը զենք առավ, կռվեց հանուն արդարության, հանուն հաղթանակի։

Գագիկ Քալաշյանը ծնվել է 1973 թվականին Մասիսի շրջանի Արգավանդ գյուղում, հետագայում ընտանիքով տեղափոխվել են էջմիածին, որտեղից էլ զորակոչվել է բանակ, մեկնել Արցախ։

Մարտական երկար ուղի չի անցել Գագիկ Քալաշյանը, բայց կռվել է երիտասարդներին հատուկ կրքոտությամբ, հաղթելու հավատով։ Սակայն Մարտակերտ տանող ճանապարհը հետախուզելիս, հրամանատարության առաջադրանքը կատարելիս, 1993 թվականի մայիսի 6-ին զոհվեց փառքով պսակելով իր անունը։ Նրա աճյունն ամփոփված է էջմիածնի ֆիդայական գերեզմանոցում։