Եթե ուզենա, կարող է աշնան
արեւը գարնան արեգակ լինել,
Միայն ուզենա։
Աչքերը անուշ փայլող կխաղան՝
Բնում վետվետող հավքերի նման։
Ձեռքերը իրար կգան գգվանքով՝
Լեռներից իջնող գետերի նման։
Հայացքը վճիտ լույսով կշողա
Կատարավանքի գմբեթի նման։
Եվ լույս կլինի լույսը կրկնակի,
Եվ տուն կլինի տունը կրկնակի,
Եվ սեր կլինի սերը կրկնակի,
Եվ ինչ կլիներ՝
Խոսքով չի ասվի։
Եթե ուզենա, կարող է աշնան
Արեւը գարնան արեգակ լինել,
Միայն ուզենա,
Միայն ուզենա։
Եվ քիչ էլ ինքդ ինձ հետ ուզենաս։