Ելույթ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստում
ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
խմբագրել
Հռոմի անկումից հետո մարդկությունը վերջնականապես համոզվեց, որ աշխարհում հավերժություն չկա, ուստի պարզ է, որ վերջին գաղութային համակարգն էլ, այսինքն՝ Խորհրդային կայսրությունը, վաղ թե ուշ պետք է կանգնի փլուզման եզրին։
Գուցե մեր ժողովրդի համար, որը խոր քնի մեջ էր, դա հայտնություն էր, բայց վերջին տարիների իրադարձությունները ցույց էին տալիս դրա նշանները, իսկ այսօր այդ փլուզումը իրականություն է դառնում՝ կախված մի շարք օբյեկտիվ պատճառներից։
Մեզանից այսօր միայն մեկ բան է կախված, եւ ոչ միայն մեզանից, այլեւ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդներից ու համայն մարդկությունից՝ որքան հնարավոր է անարյուն, անցավ դարձնել այդ փլուզումը, անարյուն, խաղաղ դարձնել անցում ը դեպի մի նոր վարչակարգ։ Եւ Արեւելյան Եւրոպայի երկրների փորձը վստահություն է ներշնչում, որ դա հնարավոր է, որ խորհրդային ղեկավարներն ու նաեւ հանրապետությունները կդրսեւորեն այնքան հանդուրժողականություն եւ գիտակցություն, որ գործը չեն հասցնի լուրջ առճակատման եւ խոշոր ցնցումների։
Բայց, ինչպես եւ ամեն մի փլուզվող, սասանվող կայսրություն, Խորհրդային Միությունն էլ, բնականաբար, վերջին ճիգերն է թափում պահպանելու համար երկրի ամբողջությունն ու իշխանության ամբողջատիրական կառուցվածքը։ Նա դրա համար ունի եւ օգտագործում էՔաղաքական լծակը հանրապետությունների ինքնիշխանության կամ անկախության հռչակմամբ, կարելի է ասել, որ սպառում է իրեն։ Ժողովրդավարության ուղին բռնած հանրապետություններում իսպառ վերացել է Կենտրոնի թելադրանքը։ Հանրապետությունների մեծ մասը հաստատել է սեփական Սահմանադրության եւ իր օրենքների գերակայությունը միութենականի նկատմամբ։ Սա արդեն գործող մեխանիզմ է. կենտրոնական մարմինները կորցրել են իրենց ռեալ քաղաքական իշխանությունը, քանի որ նրանց որոշումները, որպես կանոն, այլեւս չեն իրականանում հանրապետություններում։ Սրան գումարվում է նաեւ այն գաղափարախոսության սնանկությունը, որի վրա էր հիմնված կոմունիստական քաղաքական վարչակարգը։ Եւ, բնականաբար, Կենտրոնը պետք է փնտրի նոր լծակներ։
Դրանցից ամենաազդեցիկը, իհարկե, տնտեսական լծակն է։ Կորցնելով քաղաքական հսկողությունը, Կենտրոնն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կփորձի օգտագործել տնտեսական լծակը՝ հանրապետություններն իրենից կախման մեջ պահելու նպատակով։ Օգտվելով նյութամատակարարման, բանկային համակարգի, դրամական շրջանառության, արտաքին առեւտրի եւ օտարերկրյա վալյուտայի վրա ունեցած վերահսկողության համակարգից՝ Կենտրոնը, ըստ երեւույթին, կանի ամեն ինչ՝ պահպանելու համար ամբողջատիրական վարչակարգը։ Ընդ որում, այս բնագավառում Կենտրոնի սուբյեկտիվ ձգտումներից բացի, կան նաեւ օբյեկտիվ պայմաններ։ Չնայած քաղաքական անկախության խիստ արտահայտված մի տումներին, հանրապետություններն ապագայի անորոշությունից երկյուղած, առայժմ, կարծես, ձգտում են պահպանել Միությունում ձեւավորված տնտեսական կապերը՝ դրանք ուղղահայաց հարաբերություններից վերածելով հորիզոնականի, այսինքն՝ դրանք հաստատում են հանրապետությունների միջեւ կնքվող պայմանագրերով։ Սակայն որքան էլ ազդեցիկ լինի Կենտրոնի տնտեսական լծակը, այնուամենայնիվ, տեսականորեն, Կենտրոնի ձգտումը խոր հակասության մեջ է գտնվում երկրի տնտեսության զարգացման օբյեկտիվ ընթացքի կամ հիմնական կոնցեպցիայի հետ, որն ապակենտրոնացումն է։ Վերջինս նշանակում է հանրապետությունների տնտեՀաջորդ լծակը, որ, ինչպես նշվեց, կարող է Կենտրոնն օգտագործել կայսրության ամբողջականությունն ամրապնդելու համար՝ ազգամիջյան հարաբերությունների սրումն է։ Ինչպես ցանկացած գաղութային երկիր, պարզ է, Խորհրդային Միությունն էլ օգտագործեց, օգտագործում է եւ կօգտագործի այս լծակը, որից եւ ամենաշատը տուժել ենք մենք։ Եւ չնայած այս ոլորտում արդեն տեղի ունեցած ցավալի իրադարձություններին, պետք է հուսալ, որ խորհրդային ժողովուրդներն իրենց մեջ այնքան ուժ կգտնեն, որ կարողանան զանազանել իրենց իրական շահերը՝ կայսրության շահերից։
Եւ վերջապես, չպետք է բացառել նաեւ չորրորդ լծակի՝ բռնի ուժի գործադրման հնարավորությունը։ Եթե օբյեկտիվորեն նայենք, Կենտրոնը գործնականում ունի միայն այս իշխանությունը, նրան են ենթարկվում միայն բանակը, ներքին գործերի մինիստրությունը եւ պետական անվտանգության կոմիտեն։ Եւ, դժբախտաբար, Կենտրոնի կողմից այդ ուժերին իշխելը կարող է ինչ-որ պահի հանգեցնել նաեւ բռնի ուժի կիրառման։ Այդպիսի փորձեր եղան էլ՝ չնայած որոշ դեպքերում նաեւ արդարացված (ես նկատի ունեմ Ադրբեջանը, երբ փորձ էր արվում բռնի ուժով տապալել օրինական իշխանությունները, եւ դրա դեմ կիրառվեց Կենտրոնի բռնի ուժը)։ Այնուամենայնիվ, այսօր տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որ որեւէ ռեգիոնում այդ ուժի կիրառումը կարող է հրդեհ առաջ բերել ողջ Միության մեջ։ Միաժամանակ ակնառու է նաեւ, որ Կենտրոնը մեծ համբերությամբ է հանդուրժում տեղերում բազմաթիվ անօրինականություններ ու բռնություններ, որոնց ժամանակին կարող էր վայրկենապես արձագանքել։ Դա ցույց է տալիս այն հսկա պատասխանատվությունը, որը գիտակցվում է Կենտրոնի կողմից։ Բռնության գործադրմամբ Խորհրդային Միությունն ստիպված պետք է լինի հրաժարվել իր զարգացման քաղաքականությունից։ Սա էլԲացի ընդհանրապես Խորհրդային Միությունում տեղի ունեցող գործընթացներից, մեր հանրապետության համար կենսական կարեւորություն են ներկայացնում նաեւ Անդրկովկասում կատարվող երեւույթները։ Ի՞նչ է տեղի ունեցել Անդրկովկասում։ Հայաստանում հաստատվել են ժողովրդավարական կարգեր, կոմունիստական իշխանությունը վերացել է, Ադրբեջանում՝ հակառակը, կոմունիստական իշխանությունն ամրապնդվել է, իսկ Վրաստանը դեռ գտնվում է նախընտրական անկայուն վիճակում, եւ դժվար է ասել, թե ինչով կավարտվի նախընտրական մրցարշավը։ Պարզ համեմատություն անցկացնելու դեպքում թվում է, թե այժմ Անդրկովկասում ստեղծվել է այնպիսի դրություն, ինչպիսին կար 1920 թվականին. կոմունիստական Ադրբեջանը դարձել է Կենտրոնի հենարանը՝ ժողովրդավարական Հայաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Վրաստանի դեմ պայքարելու համար։ Եւ մենք, իսկապես, Արցախում տեսնում ենք Կենտրոնի եւ Ադրբեջանի նմանատիպ համագործակցությունը։ Այս հանգամանքը, թերեւս, Ադրբեջանին կարող է բերել ժամանակավոր շահեր, եւ, ըստ երեւույթին, բերում էլ է։
Բայց սա, ինչպես նշվեց, պարզ համեմատություն է, քանի որ, ըստ էության, պատկերը միանգամայն այլ է։ Եթե 1920 թվականին Ադրբեջանը հանդես էր գալիս որպես հզորացող կոմունիստական Ռուսաստանի դաշնակիցը, ապա այժմ նա դարձել է իր ռեալ իշխանությունը կորցնող խորհրդային Կենտրոնի հենարանը՝ դրանով հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլեւ ժողովրդավարական Ռուսաստանին։ Հանգամանք, որն էապես փոխում է իրերի վիճակը եւ մեզ մանեւրելու լայն հնարավորություններ է տալիս։ Այս նրբությունը մենք պետք է գիտակցենք եւ կարողանանք օգտվել դրանից։ Ես նկատի ունեմ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, շահերի ընդհանրության վրա հիմնված, լուրջ քաղաքական-տնտեսական հարաբերությունների հաստատման հնարավորությունը։ Դրա վկայությունն է իմ եւ Բորիս Ելցինի միջեւ կայացած հանդիպումը եւ դրան հետեւած թղթակցությունը, որը արձագանքԽորհրդային Միությունում եւ Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո վերջին տարիներին հայ ժողովրդի գիտակցության մեջ կատարվել են էական փոփոխություններ։ Նա վերջապես զգաստացավ երանելի թմբիրից՝ անակնկալորեն հայտնաբերելով, որ Խորհրդային Միությունը հավերժ քաղաքական երաշխիքներ չի կարող ապահովել իր գոյության համար։ Փաստ՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի կոտորածները, հարյուր հազարավոր գաղթականները, Արցախի եւ Հայաստանի տեւական շրջափակումները, Անդրկովկասը ռուսական զորքերի կողմից լքվելու հեռանկարը։ Պատմության այս սառը ցնցուղի եւ դառնագույն փորձության առջեւ հայ քաղաքական միտքը եւ ընթացող ազգային-ազատագրական շարժումը վերջապես հանգեցին այն եզրակացության, որ հայ ժողովուրդն իր գոյությունն ապահովելու համար պարտավոր է սեփական ուժերով ստեղծել նոր քաղաքական երաշխիքներ, այն էլ ոչ թե երեւութական, այլ իրական երաշխիքներ։
Առաջին. օտարի կողմից կառավարվող եւ օտարին ծառայող կոմունիստական իշխանությունը փոխարինել ազգային քաղաքականություն վարող ժողովրդավարական իշխանությամբ՝ բացառելու համար որեւէ արտաքին ուժի թելադրանքը եւ առաջնորդվելու միայն ու միայն սեփական ժողովրդի շահերով։ Այդ խնդիրն արդեն իրականացված է, սակայն դեռեւս մասամբ՝ միայն իշխանության վերին ոլորտներում։ Խնդրի վերջնական իրականացումը կապված է տեղական խորհուրդների առաջիկա ընտրությունների հետ։
Երկրորդ երաշխիքն է՝ սոցիալ-տնտեսական զարգացման մեջ առաջ անցնել մեր անմիջական հարեւաններից՝ Վրաստանից ու Ադրբեջանից, որոնց հետ չենք կարող չափվել ոչ մարդկային, ոչ էլ բնական հարստություններով։ Մեր միակ առավելությունը նրանց նկատմամբ պետք է լինի զարգացման մեջ էապես առաջ անցնելը։ Եւ դրա համար արդեն ստեղծված են լուրջ նախադրյալներ, որոնցից ամենակարեւորը Հայաստանում ժողովրդավարական վարչակարգի հաստատումն է։ Օգտվելով ժողովրդավարության ընձեռած ազատություններից եւ ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից, Հայաստանն առաջ անցնելով Ադրբեջանից ու Վրաստանից, ի վիճակի է իրագործելու իրՀայ ժողովրդի եւ Հայոց պետականության գոյության ապահովության երրորդ երաշխիքը սեփական ազգային զինված ուժերի ստեղծումն է։ Պետությունն առանց բանակի չի կարող գոյություն ունենալ։ 1918 եւ 1942 թվականների փորձը ցույց է տվել, որ ամենաճակատագրական պահերին հայ ժողովրդի զինական ուժը գտնվել է Հայաստանի սահմաններից դուրս։ Սա էր այն հիմնական պատճառը, որ ՀՀՇ-ն դեռեւս իր առաջին ծրագրում առաջին անգամ դրեց սեփական զինված ուժեր ստեղծելու հարցը։
Այսօր կան բազմաթիվ առաջարկներ, թե ինչպես պետք է ստեղծվի այդ բանակը։ Շատերը միամտաբար կարծում են, որ բանակը պետք է ստեղծվի աշխարհազորի ուժերի հիման վրա։ Սակայն հասկանալի է, որ պետությունը պետք է պաշտպանի պրոֆեսիոնալ բանակի գաղափարը։ Կա մի շատ ավելի բնական, տրամաբանական ճանապարհ, ― դա վերաբերում է նաեւ Խորհրդային Միության մյուս հանրապետություններին, ― յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ պետք է ծառայի իր հանրապետության տարածքում։ Այսօր Հայաստանի սահմաններից դուրս ծառայում են շուրջ 40 հազար հայ զինվորներ։ Եթե նրանք նույնիսկ խորհրդային բանակի կազմում ծառայեն Հայաստանի տարածՀեռանկարում մենք պետք է նկատի ունենանք նաեւ, որ մի օր խորհրդային բանակը կարող է լքել Հայաստանը։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն ունի դարերով ձեւավորված ստրատեգիական շահեր, եւ այդ շահերից նա միանգամից չի կարող հրաժարվել։ Ուստի, ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ մենք ստիպված կլինենք հաշտվել Հայաստանում ռուսական ռազմական բազաների գոյության հետ։
Չորրորդ երաշխիքը Հայաստանի քաղաքական մեկուսացման ճեղքումն է՝ սեփական արտաքին քաղաքականության ստեղծումը, որի հնարավորությունից զրկված ենք եղել 70 տարի։ 70 տարի մենք նույնիսկ Խորհրդային Միության հանրապետությունների հետ անմիջական հարաբերություններ չենք ունեցել, եւ այսօր է, որ պետք է ստեղծենք այդ քաղաքականությունը, թափանցենք միջազգային կազմակերպություններ։ Շատ շուտով մենք, ըստ երեւույթին, հնարավորություն կունենանք գոնե ոչ պաշտոնական ներկայացուցչություններ ստեղծել ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում։ Բոլոր մակարդակներով անհրաժեշտ է, որքան հնարավոր է, ընդլայնել մեր կապերը միջազգային կազմակերպությունների հետ։ Դրա հնարավորությունները կան։ Եւ առաջին քայլերն արդեն իսկ արվում են։
Եւ վերջապես, հինգերորդ եւ ամենակարեւոր երաշխիքը, որ պարտադիր է ցանկացած երկրի բնականոն կենսագործունեության ապահովման համար, մեր անմիջական հարեւանների՝ Իրանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, որի հիմքում պետք է ընկած լինի հայ ժողովրդի շահերից բխող պրագմատիզմը։ Սա քաղաքական շահարկումների առարկա է դարձել, բայց առողջ ուժերը ճիշտ են հասկանում այս հրամայականը։ Եւ Հայաստանի իշխանություններն են, որ պետք է մշակեն ու վարեն այս քաղաքականությունը։ Վստահ եմ,Հայ ժողովրդի խնդիրն է ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական տեսակետից մեր հանրապետությունը վերածել ինքնակառավարվող համակարգի, ինքնուրույն գործող օրգանիզմի, որն ընդունակ կլինի առավելագույնս օգտվել ներքին ու արտաքին նպաստավոր հանգամանքներից եւ ժամանակին դիմագրավել սպառնացող քաղաքական ու տնտեսական վտանգները։ Ժամանակն է վերջապես լուրջ դասեր քաղել մեր պատմական դառը փորձառությունից եւ հախուռն, ռոմանտիկ ազգից վերածվել սառնասիրտ, իրապաշտ, պրագմատիկ ազգի, որի յուրաքանչյուր քայլը պետք է լինի կշռադատված, հիմնված կոնկրետ ու անվրեպ հաշվարկի վրա։
Մեր քաղաքականության հիմնական զենքը պետք է դառնա մանեւրելու կարողությունը, ճկուն դիվանագիտությունը։ Մենք պետք է ուշի-ուշով հետեւենք մեր քաղաքական գործընկերների ու հակառակորդների հարաբերություններին եւ նուրբ մանեւրներով հմտորեն օգտվենք նրանց միջեւ գոյություն ունեցող անգամ չնչին հակասություններից։ Դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ հրաժարվել ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ, անլուրջ քաղաքական գործողություններից, որոնք մի կողմից ավելորդ կերպով գրգռում են մեր քաղաքական գործընկերներին ու հակառակորդներին, իսկ մյուս կողմից՝ չհանգեցնելով որեւէ օգտակար արդյունքի, խորհիասթափություն են առաջացնում զանգվածների մեջ։
Քաղաքականությունը համակարգ է, ոչ թե պատահական գործողությունների պարզ գումար, ուստի ինքնուրույն քաղաքականություն վարող ոչ մի ընտրյալ իշխանություն իրավունք չունի տուրք տալ կողմնակի ճնշումներին եւ շեղվել իր որդեգրած հիմնական դիրքորոշումից։ Քաղաքականության որեւէ համակարգի կարելի է հակադրել միայն մի այլ համակարգ եւ ոչ թե նրա ոգուն հակասող առանձին գործողությունների պահանջներ։ Դա չի նշանակում, անշուշտ, որ քաղաքական համակարգը դոգմա է եւ ենթակա չէ սրբագրումների՝ պահի հրամայականին համապատասխան։
Ամփոփելով այս համառոտ վերլուծությունը՝ Հայաստանի ներկա ժողովրդավարական իշխանության որդեգրած քաղաքականության էուԻրականությունը քարացած պատմություն չէ, եւ որքան էլ կայուն՝ ենթակա է անակնկալ վերիվայրումների։ Մեր ազգի գոյության երաշխիքներն ստեղծելով՝ մենք պատրաստ կլինենք օգտվելու այդ վերիվայրումներից։ Ժամանակը մեզ իրական հնարավորություններ է ընձեռել դնելու մեր ազգային իղձերի իրականացման հիմքերը, եւ աններելի անմտություն կլինի չօգտվել այդ հնարավորություններից։
«Հայաստանի Հանրապետություն», 23 հոկտեմբերի, 1990 թ.։