Ելույթ Սահմանադրական հանձնաժողովի նիստում 2

Ելույթ Սահմանադրական հանձնաժողովի նիստում Ելույթ Սահմանադրական հանձնաժողովի նիստում

Լեւոն Տեր-Պետրոսյան

1993
Ելույթ Հայոց համազգային շարժման 5-րդ համագումարում



[էջ]

ԵԼՈՒՅԹ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
խմբագրել

(27 մարտի, 1993 թ.)
Ես ուզում եմ ձեզ ներկայացնել իմ մոտեցումները Սահմանադրության եւ նրա ընդունման կարգի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ մեր խնդիրն է հասարակության եւ պետության կյանքում չնախատեսել որեւէ դեպք, որը չունի սահմանադրական լուծում։ Սա պետության կայունության ապահովման եւ քաղաքական պայքարի կարգավորման միակ միջոցն է։ Այսօր, դժբախտաբար, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ նախկին Միության համարյա բոլոր հանրապետություններում քաղաքական պայքարը ծայրահեղ սրության է հասել միայն ու միայն այն պատճառով, որ Սահմանադրությունը չի ապահովում ճգնաժամային իրավիճակների հնարավոր ելքերը։ Սա տեղիք է տալիս մշտական պայքարի, որը հանգում է նրան, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները փորձում են իշխանության մյուս ճյուղերի հաշվին ընդլայնել իրենց լիազորությունները։ Պետության կայունությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե Սահմանադրությունն ու նրա հետագա փոփոխություններն ընդունվեն ժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այլապես, եթե Սահմանադրությունն ընդունվի խորհրդարանի միջոցով, ինչպես այսօրվա կարգն է, բացառված չէ, որ խորհրդարանը վաղը կփորձի վերանայել այն, մյուս օրը տեղի կունենան նոր խորհրդարանի ընտրություններ, նոր խորհրդարանը կփորձի ընդունել մի այլ Սահմանադրություն եւ այլն։ Եւ քանի որ Սահմանադրության ընդունումն իրավական հարց լինելուց առաջ այսօր, դժբախտաբար, դարձել է քաղաքական խնդիր, սա ամենեւին մեզ չպետք է մղի գտնելու կոնյունկտուրային լուծումներ, այսինքն՝ մենք իրավունք չունենք իրավիճակային մոտեցումներ դրսեւորե
[էջ]
լու։ Ամենահեշտ ձեւը կլիներ հարմարվել խորհրդարանի այսօրվա քաղաքական ուժերի հարաբերակցությանը եւ փորձել ինչ-որ փոխզիջումային տարբերակ գտնել։ Սակայն սա ողբերգություն կլիներ մեր պետության համար եւ կդառնար մշտական անկայունության աղբյուր։


Սահմանադրության մշակման հարցում մենք պետք է առաջնորդվենք երկու սկզբունքով. առաջին՝ բացառելով քաղաքական կոնյունկտուրայի նկատառումները, դրսեւորել խիստ իրավագիտական մոտեցում, երկրորդ՝ հաշվի առնել միջազգային փորձը։ Այս երկու սկզբունքներն են դրվելու մեր Սահմանադրության հիմքում։ Չափազանց վտանգավոր է տուրք տալ քաղաքական կոնյունկտուրային կամ իրավիճակային պահանջներին։ Այս առումով շատ բան կախված է Սահմանադրության ընդունման կարգից։ Եթե այդ իրավունքը վերապահվի այսօրվա խորհրդարանին, ես վստահ եմ, նշված սկզբունքները չեն հարգվի։

Ես առաջարկում եմ Սահմանադրության ընդունման հետեւյալ կարգը. Սահմանադրական հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո նախագիծը ներկայացվելու է խորհրդարան։ Լավագույն լուծումը կլիներ, իհարկե, եթե խորհրդարանը նույնպես հավանություն տար Սահմանադրությանը, որից հետո այն դրվեր հանրաքվեի։

Այս փուլում ես փաստորեն տալիս եմ առաջին շանսը քաղաքական ընդդիմությանը՝ ազատվելու ե՛ւ նախագահական համակարգից, ե՛ւ անձամբ ինձնից։ Այսինքն, եթե

հանրաքվեով այս Սահմանադրությունը չի ընդունվում, ես հրաժարական եմ տալիս։ Երկրորդ. ես ընդդիմությանը տալիս եմ հաջորդ շանսը ազատվելու ինձնից, բայց պահպանելով նախագահական համակարգը։ Այսինքն՝ Սահմանադրության ընդունումից հետո անմիջապես անցկացվում են թե՛ Նախագահի եւ թե՛ Ազգային խորհրդի <ref>Այդ պահին Սահմանադրության նախագծում այդպես էր նախատեսվում կոչել օրենսդիր մարմինը։<ref> միաժամանակյա նոր ընտրություններ։ Ավելին, ես տալիս եմ նաեւ երրորդ շանսը։ Անհրաժեշտության դեպքում խորհրդարանը կարող է հանրաքվեի դնել ոչ միայն այս նախագիծը, այլեւ այլընտրանքային տարբերակ, այսինքն՝ պառլամենտական հանրապետության մի Սահմանադրություն։ Այլընտրանքային հանրաքվեի դեպքում էլ,
[էջ]
եթե չի ընդունվում Սահմանադրության այն տարբերակը, որը մշակվել է մեր հանձնաժողովի կողմից, ես հրաժարական եմ տալիս։

Այսինքն՝ լինելով Հանրապետության Նախագահ, լինելով օրինականության երաշխավոր, ես ուզում եմ, որ Սահմանադրությունն ամենեւին չկապվի անձերի կամ քաղաքական ուժերի հարաբերակցության հետ, այլ ընդհանրապես դուրս լինի քաղաքական կոնյունկտուրայից եւ իսկապես դառնա իրավական փաստաթուղթ։

Իսկ քաղաքական տեսակետից ինձ համար Սահմանադրության ընդունումը մեր պետության գերագույն խնդիրն է, որովհետեւ դրանով հայոց ազգային-ազատագրական շարժումը, որն սկսվեց 1988 թվականին, հասնում է իր տրամաբանական հանգրվանին։ Շարժումը պարտավոր է իր պայքարը հանգեցնել այդ հանգրվանին, այսինքն՝ ժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունել Սահմանադրություն։ Դրանից հետո արդեն բոլորովին երկրորդական կլինի, թե ով կգա իշխանության գլուխ, որովհետեւ արդեն բացառված կլինի իշխանության հասնելու որեւէ անօրինական հնարավորություն, եւ Հայաստանում, ինչպես բոլոր քաղաքակիրթ պետություններում, իշխանությունները կփոփոխվեն միայն ու միայն ընտրությունների միջոցով։ Դա կնպաստի նաեւ քաղա- քական մթնոլորտի առողջացմանը, քաղաքական պայքարը կդարձնի ռիթմիկ։ Հինգ տարին մեկ մթնոլորտը կշիկանա, տեղի կունենան նախընտրական սուր արշավներ, որ բնական է, բայց այդ ընթացքում ժողովուրդը, խորհրդարանը եւ գործադիր իշխանությունները կարող են հանգիստ զբաղվել իրենց բուն աշխատանքով։

Դա, ես կարծում եմ, այնպիսի կարեւոր խնդիր է, որի համար արժե պայքարել, որի համար արժե հրաժարվել անգամ Նախագահի պաշտոնից։

«Հայաստանի Հանրապետություն» , 31 մարտի, 1993 թ.։