* * *


Եկավ երկաթ քայլով
Եվ երկիրը դողում է.
Զգեստավորվի՛ր նոր փայլով,
Ընդունիր իր ալ շողումը։
Դատաստանի օրվա
Ահաբեկ աստղերի նըման
Թափվում են թագերն հընօրյա,
Եվ գահերը լինում են կործան…