Վայրի քարն էլ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես` խամ մշակ)

Վարդան Հակոբյան

Մի կռունկ անցավ
***

Ես՝ խամ մշակ, արջառը՝ խամ,
Լծվել էինք մեկտեղ՝ վարի.
Տափը՝ քարոտ, կռիվ տարի,
Ես՝ խամ մշակ, արջառը՝ խամ։
Դարձանք ախպեր ու բարեկամ
Արջառն ու ես, վերջն է՚ բարի,
Ես՝ խամ մշակ, արջառը՝ խամ,
Լծվել էինք մեկտեղ՝ վարի։