***

Ես գնում եմ։
Մնաս բարով։
Չեմ ների քեզ։
Բայց ի՞նչ կանեմ։
Չգիտեմ։
Ինչ են անում, երբ էլ չեն կարողանում
Ներել։
Թողնո՞ւմ են։
Բայց ես ոչ ներել կարող եմ, ոչ՝ թողնել։
Ուրեմն՝ ի՞նչ։
         Մեղա քեզ, աստված,
Մեղա, ես մեղա, էլի... սիրում եմ։