Ես երգեցի․․․
Ես երգեցի․․․
Ես երգեցի իմ մատաղ սեր՝
Մանուկ սրտիս սփոփանք,
Չեղավ մեկը, որ ինձ լսեր
Եվ տար սիրույս արձագանք։
Ես երգեցի մոռցվա՛ծ մի երգ,
Նա մրմրնջաց շա՛տ սիրուն․․․
Արձագանքը նորա բեկբեկ
Թռա՜վ, սլացավ, շա՜տ հեռուն․․․
Ա՜խ, այդ ձայնը մոռցված երգի
Ապրում է միշտ իմ հոգում․
Էլ չե՛մ խփում սիրո լարին,―
Հայրենքին եմ ես ողբում․․․
1896