Ինչու Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես խորանամ)

Վարդան Հակոբյան

Դու կանգնել ես
***

Ես խորանամ մինչեւ խորան,
Ես՝ դպիր մի, հին արցախցի։
Դու գաս հուշիկ, մի մոմ վառես,
Մի բառ ասես ու...
                - Գնացի։
Բայց չգնաս։ Դառնաս շուշան,
Լույս տաս։ Ու ես մատաղվեմ։-
«Սուրբ-սուրբ» շրշամ Տիրոջ առաջ,
Քո ցավի մեջ՝ անթեղվեմ։