Մոր սիրտը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես հնարեցի մի սուտ)

Վարդան Հակոբյան

Վերադարձ
***

Ես հնարեցի մի սուտ
եւ հավատացի
որովհետեւ ուրիշ ելք չկար
Դու հնարեցիր մի սուտ
եւ հավատացիր
որովհետեւ ուրիշ ելք չկար
եւ սուտ կյանքը դարձավ անսուտ
եւ տանելի
որովհետեւ ուրիշ ելք չկար
Հիմա ոնց ասվի ճշմարտությունը
որ սուտ է ավելի
քան սուտը որ հորինել ենք մենք