Ես հոգնել եմ․․․
ԵՍ ՀՈԳՆԵԼ ԵՄ...

Ես հոգնել եմ սըրտիս ցավից,
Անժամ հոգնել ու հյուծվել.
Վայ իմ սըրտին, իմ խե՜ղճ սըրտին,
Արցունքով է նա լըցվել...

Տըխուր կյանքիս ամեն մի օրն,
Որպես դալուկ մի տերև,
Ընկած դաժան հողմի բերան,
Թոշնեց անշո՜ղ, անարև՜...

Անլույս անցա՜ն, լուռ մարեցին
Իմ շա՜տ հույսեր, շա՜տ փափագ.
Ո՛ւմ էլ սիրո վարդ ձոնեցի —
Վարդըս ձգեց ոտքի տակ...

Ա՜խ, հոգնել է սիրտըս ցավից,
Հոգնել այս փուշ աշխարհից,
Հավերժ հանգիստ, գեթ դու ժըպտա՛
Սըրտիս — շիրմի խավարից...