***

Ես նայում եմ դեպի ձեր երկնքի կողմը,
Ես նայում եմ դեպի ձեր լեռների կողմը,
Հոտառությունս
Լարում եմ՝
Որպես իմ հոգին է միշտ լարված,
Շնչում քո մերձիմերձ բույրը։
Իսկ ծաղկին
Թվում է,
Թե ինքն ուրիշինն է,
Մեկ-մեկ էլ իրեն ուրիշի անունով
Ծածկում է,
Ինչպես դու ես մեկ-մեկ սիրտս խոսքերով ցաքում...
Տեսնես ինչո՞ւ է աշխարհն այսպես ստեղծված,
Ասենք լավ է, որ
Աշխարհը հենց ճիշտ այսպես է ստեղծված։