ԵՍ ՈՒ ՆԱ...


Նա՝ մի աստղիկ է կապոյտ երկնքում
Աստղոտ գիշերին պսպղում լռիկ
Իսկ ես՝ պարզ վտակ կանաչոտ ձորում
Շողերը գրկած մտորում մնջիկ

Նա՝ զով զեփիւռ է թևերը պարզած
Դալար դաշտերով անսանձ ծածսնւում—
Իսկ ես՝ վառ ծաղիկ թերթերս բացած
Փարւում հոսանքին ու համբոյր քաղում:

Նա՝ մի չինար է պարտիզում բուսած
Դալար ճիւղքերը հովից օրօրում—
Իսկ ես՝ մի ճամբորդ արևից այրուած
Զով ստուերի տակ անուշ մրափում:

Նա՝ վարդի թուփ է սիրուն վարդերով
Սուր-սուր փշերը ծածկած, թագցրած
Իսկ ես՝ մի սոխակ սրտով վիրաւոր
Գովում, գեղգեղում իմ վարդը սիրած...